ՍՏԱՄԲՈՒԼ, 18 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Արարատ լեռան մոտ գտնվող Գարագույու գյուղի բնակիչները տեղեկացրել են, որ պայթյունի ձայներ են լսվում լեռան կողմից ու տեղի են ունենում սողանքներ: Ինչպես հաղորդում է «Մարմարա»-ն, գյուղացիները վկայել են, որ լեռան վրայից քարեր ու հող է թափվում: Գյուղացիները, ինչպես նաեւ գյուղապետ Հաբիբ Չալանը պնդում են, որ օրը առնվազն երկու անգամ լսվում են պայթյուններ, եւ իրենք վախենում են, որ քարաբեկորներն ու հողը կհասնեն իրենց տներին:
Տեղի իշխանությունները հայտարարում են, որ պայթյունների պատճառներն ուսումնասիրվելու են, առանց որի հնարավոր չէ ինչ-որ բան ձեռնարկել: Ենթադրվում է, որ տաք եղանակի պատճառով լեռան գագաթի ձյունը սկսել են հալվել եւ հոսել ներքեւ` իրենց հետ բերելով քար ու հող: