«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՌԱԿ-Ը ԴԵՄ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԵԼԻՔ ԽԱՂԱՂԱՐԱՐ ՈՒԺԵՐՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Ռամկավար ազատական կուսակցության Լիբանանի շրջանային վարչությունը երեկ տարածել էր հայտարարություն, որտեղ ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձեւը, որը նախատեսում է Լիբանանի հարավում բանակի տեղադրումՙ ի պաշտպանություն երկրի: Միջազգային խաղաղարար ուժերում թուրքական ուժերի ընդգրկման հավանականությանն անդրադառնալով, որի առաջարկությունն արդեն եղել է թուրքական իշխանությունների կողմից, վարչությունը մերժելի է համարել այդ առաջարկը:

ՌԱԿ վարչությունը նշում է, որ ցեղասպանությամբ եւ բռնազավթումներով լի անցյալ ունեցող Թուրքիայի նման պետությունը չի կարող մաս կազմել խաղաղապահպանման որեւէ միջոցառմանը, հատկապես որ նա զինվորական համաձայնագիր ունի Լիբանանն ավերող Իսրայելի հետ: Վարչությունը հույս է հայտնել, որ Լիբանանի կառավարությունը հաշվի կառնի լիբանանահայության խոսքըՙ մերժելով թուրքական ուժի մասնակցությունը միջազգային խաղաղարար ուժերում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4