«Լիբանանի կառավարությունը սուվերեն իրավունք ունի որոշելու, թե իր տարածքում որ երկրի խաղաղապահ ուժերը կտեղակայվեն», երեկվա ասուլիսի ժամանակ թուրքական խաղաղապահ ջոկատի` Լիբանանում տեղակայվելու առնչությամբ Հայաստանի դիրքորոշումն այսպես արտահայտեց արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Ըստ Օսկանյանի, «Լիբանանի այդ իրավունքը պետք է հարգել»: