«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


«ՑՆԴԱԲԱՆՈՒՄ Է «ՎԱՇԻՆԳՏՈՆ ՓՈՍՏԸ»

Այս վերնագրով թուրքական «Ինտերնետ հաբեր» կայքէջը անդրադարձել է «Վաշինգտոն փոստի» երեկվա համարում հրապարակված հոդվածին, որտեղ հեղինակները կարծիք են հայտնել, թե Իրաքում ծավալվող քաղաքացիական պատերազմը կարող է տարածվել հարեւան երկրներում:

Հոդվածագիրներն այդ երկրների շարքում դասելով Թուրքիային, քաղաքացիական հնարավոր պատերազմի համար որպես պատճառ նշել են երկրում բնակվող քրդերին եւ ավելացրել. «Ներկա պահին աշխարհում անկախ պետականության իրավունք ունեցող առաջին էթնիկ խումբը քրդերն են: Իրաքի քրդերի անկախացումից հետո նրանց օրինակին են հետեւելու Թուրքիայի եւ Իրանի քրդերը: Իրաքի քրդերի անկախացման հեռանկարը, ինչպես նաեւ Իրաքում PKK-ի դիրքերի ամրապնդումը խիստ մտահոգում է Թուրքիայի ղեկավարներին: Այդ իսկ պատճառով Իրաքի սահմանին զորքեր կուտակող Թուրքիան անընդմեջ սպառնում է ռազմական միջամտությամբ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4