ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում` Ախուրյանի տարածաշրջանում, առաջիկա երկու տարում կսկսի գործել շաքարի գործարան: Այն, ապահովելով 700-1000 աշխատատեղ, տարեկան կարտադրի շուրջ 150 հազար տոննա շաքար:
Ըստ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության առաջատար մասնագետ Հայկ Սարգսյանի` գործարանը կառուցվում է գործարար Սամվել Ալեքսանյանի միջոցներով: Ներկայումս ընթանում են անհրաժեշտ սարքավորումների ստացման, տեղադրման եւ մոնտաժման լայնածավալ աշխատանքներ:
Հ. Սարգսյանի խոսքերով` շուտով աշխատանքային պայմանագրեր կկնքվեն այն գյուղացիական տնտեսությունների (շուրջ 300 հազար հա-ի վրա) հետ, որոնք ցանկություն կհայտնեն զբաղվելու շաքարի ճակնդեղի մշակությամբ: Նրանց կտրամադրվեն նաեւ վարկեր: