«Փարաջանով: Վերջին գարունը» վավերագրական ֆիլմով Վարշավայում բացվել է «Էրա նյու հորայզընս» ֆիլմերի փառատոնի շրջանակներում անցկացվող անվանի ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրում ու նկարների ցուցահանդես, հաղորդում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթը: Չեչնիայում ծնված ֆիլմի հայազգի ռեժիսոր Միխայիլ Վարդանովը Լեհաստան է ժամանել հուլիսի 21-ին, ներկա գտնվելու իր ֆիլմի պրեմիերային:
Հ. Ծ.