Երեկ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գարեգին Բ հայրապետի հանդիպումը Համահայկական կրթական համաժողովի այս տարվա մասնակիցների հետ: Վեհափառ հայրապետը կարեւոր նկատեց եկեղեցու դերը հայեցի դաստիարակության եւ հայապահպանության ոլորտում` անդրադառնալով վերջին տարիներին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության միջեւ առկա սերտ համագործակցությանը, հատկապես սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Նորին սրբությունն ուրախություն հայտնեց, որ Հայաստանի եւ սփյուռքի ուսուցիչներ մեկտեղվելով Հայաստանի երկնքի ներքո, քննարկում են սփյուռքում կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները եւ լուծումներ փնտրում դրանց հաղթահարման, հայեցի դաստիարակության առավել արդյունավետ կազմակերպման համար:
Ս. Մ.