«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2006-08-18 | #157, 2006-08-19 | #158, 2006-08-22


ՀԱՂԹՈՂԻՆ ԿԱՆՎԱՆԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՏՈՒՐԸ

Աբու Դաբիում ավարտին է մոտենում շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցները վիճարկում են «Շեյխի գավաթը»: Ավարտական տուրից հետո Աշոտ Անաստասյանը ադրբեջանցի Վուգար Ղասիմովի հետ 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հետաքրքրական է, որ ավարտական տուրում նրանք մրցելու են միմյանց հետ: Մի խումբ շախմատիստներ 5,5-ական միավորներով հետապնդում են առաջատարներին:

Անաստասյանը հաջող հանդես եկավ վերջին երկու տուրերում: 7-րդ տուրում նա սեւերով պարտության մատնեց Վալերի Նեւերովին, իսկ հաջորդ տուրում հաղթեց Ռաուֆ Մամեդովին:

Հաջող է հանդես գալիս նաեւ Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Գրիգորյանցը: Նա ունի 5,5 միավոր:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4