«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#157, 2006-08-19 | #158, 2006-08-22 | #159, 2006-08-23


ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՊԱՅՔԱՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ

Մեր հանրապետության գլխավոր դատախազությունը երեկ համախմբվելու կոչով դիմել է հասարակական կազմակերպություններին (ՀԿ)` առաջարկելով համատեղել ջանքերը մարդկանց անօրինական շահագործման դեմ պայքարում: Մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնին օժանդակելու, նշված հանցատեսակներին զոհ դարձած քաղաքացիներին աջակցելու եւ հասարակական պաշտպանություն ցուցաբերելու համար դատախազությունը ՀԿ-ներին օժանդակող խումբ ձեւավորելու նախաձեռնության մասին հայտարարություն է արել: Խումբը պետք է ապահովի հասարակական վերահսկողություն անօրինական դեպքերի բացահայտման աշխատանքների, տուժողների իրավունքների պաշտպանության նկատմամբ, ինչպես նաեւ հետադարձ կապը հասարակական եւ քննչական խմբի միջեւ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4