«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ՄՈՏ Է ՕՍԿԱՆՅԱՆ-ՄԱՄԵԴՅԱՐՈՎ ԵՎՍ ՄԵԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ՃՇՏՎՈՒՄ ԵՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԸ

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի բառապաշարում հաճախակի են հայտնվում պատրաստակամություն արտահայտող բառեր: Արդեն որերորդ անգամ Մամեդյարովը հայտարարում է, թե պատրաստ է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ անցկացնել «պրահյան գործընթացի» շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հերթական հանդիպումը:

Թեեւ օրերս որոշակի ոչ մի բանի մասին չնշեց Վարդան Օսկանյանը, Մամեդյարովը հայտնել է, որ ներկա պահին արդեն քննարկվում են այդ հանդիպման տեղն ու կոնկրետ ժամկետները: «դեյ.ազ» գործակալության փոխանցմամբ, օգոստոսի 22-ին Մամեդյարովը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ: Ըստ այդմ, համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին են ներկայացրել հանդիպման տեղի ու ժամկետների մի քանի տարբերակ: «Ադրբեջանն արդեն համաձայնություն տվել է», նշել է Էլմար Մամեդյարովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4