«Իտեռա» ընկերությունը դադարեցրել է վրաստանյան գազամատակարար ընկերություններին գազի մատակարարումը: «Ռուսթավի 2-ի» տեղեկացմամբ «Իտեռան» դադարեցումը բացատրում է 2003 թվականից 6 մլն դոլար չմարած պարտքի առկայությամբ: Վրաստանյան ընկերություններն էլ պարտքի առկայությունը բացատրում են սպառողների չվճարելու փաստով ու միաժամանակ, ինչպես հաղորդում է «Ռոսբայտը», պահանջում շրջանների համար գների բարձրացում:
Վրաստանի ընդհանուր պարտքը «Իտեռային» 1996 թվականից կազմում է 103 մլն դոլար, որից 46 մլն-ը բյուջետային կազմակերպություններինն ու պետական ձեռնարկություններինն է: Այս տարվա ապրիլին արդեն իսկ «Իտեռան» դիմել է ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի արբիտրաժային դատարան Վրաստանի էներգետիկայի նախարարության դեմ հայցով: «Իզվեստիյա ռուի» տեղեկացմամբ, խնդիրը ձեռք բերված պայմանավորվածության վրացական կողմի չկատարումն էՙ 2003-ից յոթ տարում ամենամյա վճարներով պետք է մարվեր բյուջետային եւ պետական կառույցների 46 մլն պարտքը: Մատակարարման դադարումը սպառնում է Հայաստանին եւս զրկել գազի ներհոսքից: