«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ՄԱՐՏԱՐՎԵՍՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻՆ` ՆՎԵՐ ՀԱՅԱԶԳԻ ՌԵԺԻՍՈՐԻՑ

Մարտարվեստի թեմաներով ֆիլմեր նկարահանող Աբերդինում (Շոտլանդիա) ապրող հայազգի ռեժիսոր Արա Պայայայի մասին առաջին անգամ ենք տեղեկանում «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հուլիսի 29-ի համարից:

«Աբերդին իվնինգ նյուսից» արտատպելով լուրը, թերթը տեղեկացնում է, որ նրա «Մահվան ցուցակը» խորագրով ֆիլմը օգոստոսին էկրան է բարձրանալու քաղաքի «Բելմոնտ փիքչրհաուզ» կինոթատրոնում: Ֆիլմում դերեր են ստանձնել կունգֆուի լեգենդար դերասան Ռոբերտ Թայը եւ Ջեկի Չանի պրոդյուսեր Բեյ Լոգանը:

Քսանութամյա ռեժիսորը, որն արդեն 25 տարի ապրում է Աբերդինում եւ ավարտել է Ռոբերտ Գորդոն համալսարանը, ինքն էլ է հանդես գալիս ֆիլմում, որի նկարահանումները կատարվել են Լոնդոնում, Իսպանիայում, Հոնկոնգում եւ Թայվանում:

«Մահվան ցուցակը» նրա հինգերորդ ֆիլմն է:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4