«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2006-08-22 | #159, 2006-08-23 | #160, 2006-08-24


ԱԲՐԱՀԱՄ-ՄԻՐԱՆԴԱ ՄԵՆԱՄԱՐՏԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է

Օգոստոսի 26-ին գերմանական Օլդենբուրգ քաղաքում նշանակված Արթուր Աբրահամ-Էդիսոն Միրանդա մենամարտը, որում վիճարկվելու էր IBF-ի վարկածով միջին քաշում աշխարհի չեմպիոնի տիտղոսը, հետաձգվել է: Պատճառը հայ բռնցքամարտիկի վատ ինքնազգացողությունն է: Արթուր Աբրահամը հիվանդացել է գրիպով: Աբրահամը նշել է, որ դեռեւս անցած ուրբաթ գրիպի առաջին նշաններն են ի հայտ եկել իր մոտ, որի պատճառով չէր կարող նախապատրաստվել եւ առավել եւս անցկացնել օգոստոսի 26-ին նշանակված մենամարտը: Մենամարտի կազմակերպիչ Sauerland Event ընկերության ներկայացուցիչ Կրիս Մեյերը խոստացել է նոր մրցամարտն անցկացնել որքան հնարավոր է շուտ: Ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի սեպտեմբերին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4