Լիբանանահայերին եւ Լիբանանի բոլոր քրիստոնյաներին օգնելու կոչով հանդես է եկել Հայ առաքելական եկեղեցու հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մովսես Մովսիսյանը: Այդ մասին տեղեկանում ենք Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթից: Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներին հղած այդ կոչի մեջ նշվում է, որ պատերազմը հսկայական տառապանքներ է պատճառել ողջ լիբանանյան ժողովրդինՙ եւ որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը օրհնել է օգնության նպատակով միջոցների հավաքման նախաձեռնությունը: