«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#159, 2006-08-23 | #160, 2006-08-24 | #161, 2006-08-25


ԱՀԱԶԱՆԳԵՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սպառողների իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ն «Եվրասիա» հիմնադրամի ֆինանսավորմամբ սկսել է իրականացնել «Մենաշնորհային մատուցվող ծառայությունների ոլորտում սպառողների շահերի պաշտպանության հասարակական նախաձեռնություն» ծրագիրը, որի շրջանակներում փորձաքննության է ենթարկվելու խմելու ջուրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀԿ նախագահ Աբգար Եղոյանը, երեկվանից սկսել են ընդունել խմելու ջրի որակից դժգոհ սպառողների բողոքները: Արդեն իսկ նման ահազանգեր են հնչել Կենտրոն, Արաբկիր եւ Շենգավիթ համայնքներից: Նախատեսվում է հաջորդ շաբաթ ըստ հասցեների հաճախել բնակարաներ եւ իրականացնել մատակարարվող ջրի փորձաքննություն:

Ա. Եղոյանի հավաստմամբ` սպառողներին ըստ համայնքների կներկայացվի նաեւ ջրամատակարարման գրաֆիկը, որպեսզի այն խախտվելու դեպքում տեղյակ պահվի իրենց:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4