Ժամանակակից արվեստի Գյումրիի հինգերորդ բիենալեն կայացավ այս տարիՙ օգոստոսի 12-18-ը: Մասնակիցները 19 երկրներից 102 արվեստագետներ էինՙ 25-ը Հայաստանից: Գեւորգյան պատկերասրահում հրավիրված ասուլիսում երեկ հայտնեցին բիենալեի կազմակերպիչնեը, միաժամանակ ընդգծելով իրենց գոհունակությունը բիենալեի արդյունքներից:
Կազմակերպիչներից Արփի Թովմասյանի գնահատմամբ բիենալեն «իսկական տոն էր ժամանակակից արվեստի ներկայացուցիչների եւ, իհրակե, գյումրեցիների համար»: Բիենալեի շրջանակներում Սեւանա լճի ափին բացօթյա ցուցահանդես է կազմակերպվել: «Բոլորս էլ գիտենք, որ մշակութային կյանքը կենտրոնացած է Երեւանում: Մեր ցանկությունն էր մշակույթը տեղափոխել նաեւ մարզեր», փաստեց բիենալեի հիմնադիր կազմակերպիչ Ազատ Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ պետական աջակցություն չի եղել, իսկ Արփի Թոքմաջյանը հավելեց. «Այս անգամ որոշեցինք մեր ջանքերն ուղղել արվեստագետներին հրավիրելու եւ միջոցների այլ աղբյուրներ գտնելու գործին եւ ստացվեց»:
Ն. Պ.