Սեպտեմբերի 9-ին եւ 10-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կնշվեն Երեւանի օրերը: Ըստ «Նովոստի» գործակալության փոխանցման, Մոսկվայի քաղաքապետարանի տեղեկացմամբ, միջոցառումները կազմակերպվում են «Մոսկվայի եւ Երեւանի հարաբերությունների հետագա զարգացման նպատակով»: Այդ օրերի շրջանակներում Մոսկվայում կանցկացվի նաեւ հայկական ապրանքների «Ոսկե նուռ» ցուցահանդեսը: