ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱրմԻնֆո: Օգոստոսի 23-ին`տեղի ժամանակով 23:16 եւ 23:41-ին Հայաստանի տարածքում`Գյումրի քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելքում տեղի են ունեցել 2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներ: Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ`ըստ 12-բալանոց սանդղակի: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը այսօր հաղորդեցին Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում: