Նա մեր ստեղծագործական միության լավագույն անդամն էր` արտահայտության ամենաընդգրկուն, համապարփակ առումով:
Սիլվա Կապուտիկյանը մեր իրականության խիղճն էր ու ոգին, որ հայրենանվիրության հավատամքին հավատարիմ մնաց ժամանակների բոլոր վայրիվերումների ընթացքում:
Մենք` հայ լրագրողներս, Սիլվա Կապուտիկյանի գործընկերները, խորապես սգալով հայ մեծ հրապարակախոսի անդառնալի կորուստը, մեզ սփոփում ենք այն իրողությամբ, որ նրա ահռելի, անչափելի ժառանգությունը` հայ մշակույթի ամենաշենշող փայլատակումներից մեկը, շարունակելու է ապրել, գոյատեւել:
Ապրելու է, գոյատեւելու է այնքան, որքան հայ ժողովուրդը:
Այսինքն` հավերժ:
Հայաստանի ժուռնալիստների միություն