Մոտ ժամանակներս Հայաստանը կքննարկի Լիբանան խաղաղապահներ ուղարկելու հարցը: Այս մասին, ըստ «Ազատություն» ռադիոկայանի, հայտնել է փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը: «Մենք մշտապես մեր դեսպանատան միջոցով ամբողջական տեղեկություն են ստանում, եւ երբ միջազգային խաղաղապահ ուժեր մտցվեն Լիբանան եւ սկսեն իրենց գործունեությունը, թերեւս ավելի հստակ դառնան նաեւ մեր խնդիրները»: