Վրաստանի նախագահի աշխատավարձն ամենացածրն է Եվրոպայի երկրների նախագահներից: Նման եզրահանգման է եկել հետազոտությունն իրականացրած մի լեհ լրագրող: «Apsny.ge» կայքէջի համաձայն, Սաակաշվիլին ստանում է ամսական մոտ 2340 դոլար: Համաձայն ոչ այնքան հասկանալի մեթոդներով իրականացված հետազոտության, ցուցակի վերջում է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մոտ 5500 դոլար աշխատավարձով, քիչ ավելի է ստանում Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն` 6500 դոլար:
Դժվար է հասկանալ, լեհ լրագրողի ուսումնասիրության համաձայն ինչո՞ւ Հայաստանը չի հայտնվել այդ ցուցակում: Իսկ եթե հայտնվել է, ապա ինչպե՞ս է ստացվել, որ մոտ 320 հազար դրամ, այսինքն` անգամ «արժեւորվող» դրամի պայմաններում 1000 դոլար իսկ չստացող Ռոբերտ Քոչարյանը քիչ վարձատրվելու առաջնությունը զիջել է վրաց նախագահին: