«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2006-08-24 | #161, 2006-08-25 | #162, 2006-08-26


ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԿՐԿԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԿԴԻՄԻ ՔԻՄՀԱՄԱԼԻՐԻ ԴԵՄ ՀԱՅՑՈՎ

Եթե մինչեւ սեպտեմբերի 1-ը «Քիմպրոմն» իր պարտավորությունները համայնքային բյուջեի նկատմամբ չկատարի, Վանաձորի քաղաքապետարանը դարձյալ դատարան կդիմիՙ 170 մլն պարտքը բռնագանձելու հայցով: Ըստ Արմենպրես գործակալության, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը մինչ այժմ ցուցաբերած հանդուրժողականությունը բացատրում է գործարանը աշխատելիս տեսնելու, աշխատատեղերի ստեղծման, գործարանի սնանկացման պատճառ չդառնալու ցանկությամբ: Ըստ քաղաքապետի, եթե գործարանը չվճարի գոնե պարտքի մի մասը, համայնքային բյուջեն կհայտնվի վատ վիճակում: Քաղաքապետը չի բացառում գործարանին պատկանող 3 արհեստական լճերի աճուրդով վաճառքըՙ պարտքի դիմաց, մանավանդ որ դրանցից առնվազն երկուսը գտնվում են բարձիթողի, անմխիթար, մեղմ ասած, սանիտարական ոչ բավարար պայմաններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4