Այսօր լրանում է անվանի ջութակահար, արվեստաբան, մշակութային գործիչ Անահիտ Ցիցիկյանի 80-ամյակը: Հայ կատարողական արվեստի պատմության մեջ նրա անունը զուգորդվում է հայ երաժշտության տարածողի եւ երաժշտագիտության մեջ նորարարի բացառիկ ունակություններով: Ջութակահարի կատարողական իր վարպետությունն ու խառնվածքը` «ռոմանտիկ հուզականությունից ու թեթեւությունից մինչեւ խիստ եւ իմաստուն զսպվածությունը», ժամանակակիցների գնահատմամբ նրան դասել են արդիական նշանավոր ջութակահարների շարքին: «Ազգը» ընդարձակ մի հրապարակումով 2 ամիս առաջ արդեն իսկ շնորհավորեց անվանի արտիստուհու հոբելյանը, իսկ մեր առաջիկա «Ազգ» Մշակույթ-Հավելվածի հրապարակումը եւս մեկ գնահատանք կլինի Անահիտ Ցիցիկյանի վաստակին: