«Բարգավաճ Հայաստան» Վիկտոր Դալլաքյանի մտնել-չմտնելու մասին բավական գրեց մամուլը: Նրա կողմից, փաստորեն, այդ գրվածների մասին որեւէ մեկնաբանություն չի հնչել: Մենք երկար (ողջ ամառ) չէինք անհանգստացրել նրան: Երեկ զանգահարեցինք` փորձելով իմանալ, թե ինչ է մտածում նա մամուլում իր հետ կապված հրապարակումների վերաբերյալ: Վ. Դալլաքյանը Սիլվա Կապուտիկյանի հուղարկավորությանն էր մասնակցում եւ այդ պահին միայն ասաց, որ լրագրողները (հատկապես երեկ) վրա-վրա զանգում ու նույն հարցն են տալիս, բայց առայժմ բան չունի ասելու եւ դա էլ իր մարտավարությունն է. «Չերչիլը գիտե՞ս ինչ է ասել` քաղաքական գործչի մասին ինչ էլ գրեն, լավ, թե վատ, դա իրա համար պլյուս է, մենակ իրա նեկրոլոգը չգրեն»: Իսկ ընդհանրապես, ըստ Վ. Դալլաքյանի, շատ բաներ են գրել, որ հիմարություն են, ամենալավ ձեւն այն է, որ բանի տեղ չպիտի դնես այդ գրածները. «Սեպտեմբերի 11-ին, որ նիստի գաք, ձեր բոլորիդ հարցերին կպատասխանեմ», խոստացավ նա:
Մ. Խ.