Երեւան, 29.08.06, ԱրմԻնֆո: Անցած հանգստյան օրերին Սոչի քաղաքում տեղի է ունեցել «Հայաստանի տարվա երգը» ավանդական երաժշտական փառատոնը:
Ինչպես հաղորդեցին Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի խմբագրությունում, հայկական երգի փառատոն անցկացվում է 2003 թվականից Մոսկվայում, սակայն 2006 թվականին որոշվել է անցկացնել այն Սոչիում: Մրցույթի երիտասարդ մասնակիցներից բացի, փառատոնին մասնակցել են նա- ճանաչված հայ կատարողներ Նունե Եսայանը, Աշոտ Ղազարյանը եւ «Եվրատեսիլ-2006» մրցույթի մասնակից Անդրեն: Տոմսերի վաճառքից ստացված գումարը կնպատակաուղղվի Երեւան-Սոչի չվերթ իրականացնող Ա-320 օդանավի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին որպես օգնություն: