ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Բուենոս Այրեսի «Արմենիա» մշակութային ընկերակցության դահլիճում անդրանիկ գալա-համերգով հանդես է եկել արգենտինահայ համայնքի մեծ համակրանքը նվաճած "Hai Stars" պատանեկան էստրադային համույթը: Համույթը իր առաջին բեմականացված ելույթը նվիրել է Հայաստանի անկախության 15-ամյակին:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ օգոստոսի 27-ին անցկացված համերգի վերջում դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը իր ողջույնի խոսքում նորանոր հաջողություններ է մաղթել արգենտինահայ երիտասարդական էստրադային համույթին:
Hai Stars-ը ծրագրում է համերգներով հանդես գալ ոչ միայն արգենտինացի հանդիսատեսի առջեւ, այլեւ հյուրախաղերի մեկնել հարեւան երկրներ: Առաջիկայում համույթը ծրագրում է այցելություն Հայաստան: