«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2006-08-26 | #163, 2006-08-29 | #164, 2006-08-30


100-ԻՑ ԱՎԵԼԻ ԴԻՄՈՐԴԻ ԱՆՈՒՆ ՆԱԽ ԵՂԵԼ Է ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ, ՀԵՏՈ ԱՆՀԵՏԱՑԵԼ

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` հարյուրից ավելի դիմորդների անուններն անհետացել են բուհեր ընդունվածների ցուցակներից: Օգոստոսի 24-ի երեկոյան, երբ փակցվել են առանց տարկետման իրավունքի հատկացված լրացուցիչ տեղեր ընդունվածների ցուցակները, նրանց բոլորի անունները գրված են եղել: Երկու օր հետո այդ ցուցակները փոխվել են եւ հայտնվել են այլ մարդկանց անուններ: Ցուցակներից անհետացած դիմորդներն ու ծնողները երեկ դիմել են ԿԳ նախարարություն, բայց նախարարը քաղաքում չի եղել: Փոխնախարար Արա Ավետիսյանը դժգոհողներին բացատրել է, որ տեխնիկական վրիպակ է եղել, ինչի հետեւանքով չընդունված, անցողիկ շեմից ցածր միավորներ ունեցող դիմորդների անուններ են հաշվարկվել եւ հայտնվել ցուցակներում: Ըստ հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սասուն Մելիքյանի, մեղավորները կպատժվեն, ընդհուպ աշխատանքից հեռացում: Աշխատանքից ազատումը թերեւս սպառնում է հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանին, թեեւ անցողիկ միավորներն օրեր շարունակ քննարկվել են ընդունող հանձնաժողովում, վերջնական ցուցակներն էլ կախվել են նախարարի ստորագրությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4