Ազգային անվտանգության մամուլի կենտրոնից հայտնում են, որ լրտեսության մեջ մեղադրվող Ռուստեմ Գապպասի Վալիախմետովի գործով դատավարությունը կսկսվի սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:
Ազգային անվտանգության ծառայության մարմինների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ բացահայտվել եւ 2005 թ. դեկտեմբերի 28-ին ձերբակալվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ Հայաստանում լրտեսությամբ զբաղվող Ռուստեմ Վալիախմետովը: Հարուցված քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 302 հոդվածով` լրտեսության մեղադրանքով: