Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում տեղի է ունենալու Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նորընտիր կենտրոնական կոմիտեի առաջին նիստը: Կենտրոնական կոմիտեն էկումենիկ համաշխարհային այս կառույցի ղեկավար մարմինն է, որը որոշումներ է կայացնում Խորհրդի անունից եւ ղեկավարում այն 7 տարին մեկ տեղի ունեցող համահավաքների միջեւ ընկած ժամանակահատվածում:
Հայ առաքելական սուրբ եկեղեցին ժողովում կներկայացնեն Ամերիկայի հայոց արեւելյան թեմի միջեկեղեցական հարցերով պատասխանատու, ԵՀԽ կենտրոնական կոմիտեում եւ գործադիր կոմիտեում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչՙ Վիգեն եպս. Այքազյանը եւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ինտերնետային գրասենյակի տնօրեն եւ ԵՀԽ կենտրոնական կոմիտեում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ Փոլա Դեւեճյանը:
Ս. Մ.