Ըմպելիքը պարունակում է պեստիցիդներ
Թուրքիայում դատի է տրվել «Կոկա-կոլա» ընկերությունը, որից պահանջվում է բացահայտել իր ըմպելիքի բաղադրությունը: «Մեր երկրի սպառողներին վերաբերող օրենքի համաձայն, սննդամթերք արտադրողները պարտավոր են հրապարկել դրա բաղադրությունը», երեկ հայտարարեց սուրբ Նիկողայոսի հիմնադրամի խաղաղության խորհրդի ղեկավար Մուամմեդ Կարաբուլութը:
Նրա խոսքերով, «Կոկա-կոլան» չի կարող իր ըմպելիքն արտադրել Թուրքիայում, եթե պիտակների վրա հանգամանորեն չնշի բաղադրանյութերը, որոնց մեջ կարող են լինել երեխաների առողջությանը վնասող նյութեր:
Թուրքական «Զաման» թերթը հաղորդում է, որ Ստամբուլի համերգների ու համագումարների կենտրոնում սեպտեմբերից կարգելվի «Կոկա-կոլայի» եւ «Պեպսիի» վաճառքը: Կենտրոնի սեփականատերը Մուստաֆա Օզբեյն ընդգծում է, որ Հնդկաստանում եւ Լատվիայում արդեն ձեռնարկվել են համանման միջոցներ:
Ամեն տարի կենտրոն է այցելում մեկուկես միլիոն մարդ: Նրանց 30-40 տոկոսը խմում է «Կոկա-կոլա» կամ «Պեպսի»:
«Դրանց վաճառքն ու գովազդը անչափ շահավետ կլինեն, բայց թուրք ժողովրդի առողջությունը մեզ համար առեւտրային շահաբաժիններից կարեւոր է», ասում է Օզբեյը:
ՌԻԱ գործակալությունը նշում է, որ Հնդկաստանի մի քանի նահանգներում «Կոկա-կոլան» արդեն արգելված է, իսկ Լատվիայի դպրոցներում կարգելվի նոր ուսումնական տարվանից: Հնդկաստանում արգելքի պատճառը այդ ըմպելիքում պեստիցիդների մեծ պարունակությունն է: Իսկ Լատվիան երեխաների համար վտանգավոր է համարում ածխաթթու գազ, ամինաթթուներ, սինթետիկ նյութեր պարունակող ըմպելիքներն առհասարակ:
«Կոկա-կոլա» ընկերությունում ներկայումս աշխատող ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը նամակով Լատվիայի նախագահից խնդրել է չարգելել ըմպելիքը: