Վարդան Օսկանյանը լրագրողների հետ զրույցում երեկ դժվարացավ Էլմար Մամեդյարովի հետ հերթական հանդիպման որեւէ ժամկետ նշել: «Դժվար է կանխատեսել հանդիպումը, եթե դրա անցկացման համար խոչընդոտներ կան», նշեց մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը, հիշեցնելով, որ ադրբեջանական կողմը վերջերս փորձել է հակամարտության կարգավորման գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի ձեւաչափ, իսկ այժմ ՄԱԿ-ում փոքր-ինչ այլ գործընթացներ են տեղի ունենում:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններին, Վարդան Օսկանյանը հերքեց այսօր դրանց առկայությունը, միեւնույն ժամանակ նշելով, որ չի կարելի ասել, թե երկու երկրների որեւէ շփում գոյություն չունի: Ինչ վերաբերում է 1915 թ.-ի իրադարձությունների ուսումնասիրման համար պատմաբան-գիտնականների հանձնաժողով ստեղծելու թուրքական նախաձեռնությանը, Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ մեր երկրի ղեկավարը Թուրքիայի վարչապետին տեղեկացրել է Հայաստանի բացասական դիրքորոշման մասին:
Թ. Մ.