«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՈՒՖԹԻՆ

Սեպտեմբերի 2-ից Հայաստանում է Սիրիայի Արաբական Հանրապետության մուֆթի Շեյխ Ահմադ Բադր ալ Դին Հասսունի գլխավորած պատվիրակությունը, որին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, փաստելով. «Ուրախ ենք, որ այդուհանդերձ ձեր այցը Հայաստան, Մայր աթոռ Սուրբ Էջմիածին կատարվել է, եւ մենք առիթ ունենք մեր սերը, հարգանքը վերանորոգելու միմյանց հանդեպ»: Հյուրն էլ իր հերթին հավաստիացրել է. «Երբ Հայաստան եկա, հավատացեք, ինձ բնավ օտար չզգացի»: Նախօրեին մուֆթին հայ հոգեւորականների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել, Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում գրել. «Եթե ժողովուրդներն իրապես հետեւեին իրենց կրոններին, այս ջարդերը չէին լինի: Ցավի այս պահերից հայ ժողովուրդը պետք է վերականգնվի եւ կյանք առնի, կառուցի Հայաստանը խաղաղությամբ»:

Այցի ավարտին Սիրիայի Հանրապետության մուֆթին նշել է, որ մեր ցավերը մեզ ատելություն չսովորեցրին, այլ ուղղություն ցույց տվեցին մեր ժողովուրդներին, հետեւելու աստվածային ճանապարհին:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4