Օգոստոսի 17-ին Բուենոս Այրեսի քաղաքային օրենսդիր ժողովը միաձայն քվեարկությամբ ընդունել է մի օրենք, որի համաձայն ապրիլի 24-ը համարվում է «20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի ոգեկոչման օր»: Համաձայն օրենքի, յուրաքանչյուր ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի բոլոր դպրոցներում Հայոց ցեղասպանության պատմական անդրադարձն է ներկայացվում: Նշենք, որ օգոստոսի 17-ին ընդունված օրենքը լրացնում է Բուենոս Այրեսի նախագահի հաստատած ցեղասպանությունը ճանաչող օրենքը: