2005 թ. սեպտեմբերին ԱՄՆ կառավարության ֆինանսավորած Մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ ծրագրի շնորհիվ ազգային ֆիլմադարանում ձեւավորվել է ավելի քան 270 հազար հայկական ֆիլմերի, տեսանյութերի եւ լուսանկարների պահոց, որտեղ կապահովվեն այդ արժեքների պահպանման օպտիմալ ջերմաօդային միջավայրը: Այսօր ֆիլմադարանում տեղի կունենա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մամուլի ասուլիսը, որից հետո լրագրողները կծանոթանան մշակութային արժեքների պահպանման ծրագրի շրջանակներում ստեղծված ֆիլմադարանի պահոցին: