«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՍՈՉԻՈՒՄ

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» օրաթերթից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 5-8-ը Սոչիում տեղի կունենա միջազգային գիտագործնական կոնֆերանսՙ «Ռուսերենիՙ իբրեւ պետական լեզվի դասավանդումը Ռուսաստանի Դաշնության բազմալեզու հասարակության շրջանում» թեմայով: Կոնֆերանսի շրջանակներում «Գեղարվեստական թարգմանության դերը մշակույթների հաղորդակցության գործում» թեմայով բաց դաս կկազմակերպվի: Բաց դասն անցկացվելու է դպրոցներից մեկի 11-րդ դասարանում, եւ քննարկվելու են հայ եւ ռուս բանաստեղծուհիներ Սիլվա Կապուտիկյանի եւ Մարիա Պետրովիխի ստեղծագործությունները:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4