«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#166, 2006-09-01 | #167, 2006-09-02 | #168, 2006-09-05


ՖԱԹԻՄԱ ԽԱԶՈՒԵՎԱՆ «ՄԻՍՍ ԿՈՎԿԱՍ-2006»

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում սեպտեմբերի 3-ին անցկացված «Միսս Կովկաս-2006» ամենամյա գեղեցկության մրցույթ -փառատոնի հաղթող ճանաչվեց չեչենուհի Ֆաթիմա Խազուեւան: Ինչպես տեղեկացրեց «Միսս Կովկաս- 2006» գեղեցկության մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արման Անտոնյանը, «Խաղաղություն Կովկասում» կարգախոսով մրցույթի հաղթող Ֆաթիմա Խազուեւան արժանացավ «Միսս Կովկաս-2006» տիտղոսին, գլխավոր թագին, ինչպես նաեւ ուղեւորությունների դեպի Փարիզ, Միլան, Մոնակո:

Նշենք, որ մրցույթին մասնակցել են վերջերս Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած եւ արդյունքում կիսաեզրափակիչ փուլն անցած ինը գեղեցկուհիներ: Մրցույթին հրաժարվել էր մասնակցել Ադրբեջանը, ինչը պայմանավորված է մրցույթին ԼՂՀ ներկայացուցչուհու մասնակցությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4