«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2006-09-06 | #170, 2006-09-07 | #171, 2006-09-08


ԱՐԱՐԱՏ ԼԵՌԱՆ ԳԱԳԱԹԻՆ

Այս տարվա սեպտեմբերը համահայկական նշանակությամբ տոնականություն ունի` Հայաստանի Հանրապետության անկախության 15-րդ տարելիցը, որ նաեւ համընկնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրման 15-ամյակին: Այս տոնակատարությունների առիթով ՀԱՀ-ի ֆակուլտետներից եւ կրթօջախի բարեկամներից կազմված 6 հոգանոց խումբը` նախագահ Հարություն Արմենյան, Սոնա Արմենյան, Արսեն Գրիգորյան, Արթուր Մելքոնյան, Վարդուհի Պետրոսյան եւ Արա Թեքյան, արշավ կազմակերպեց դեպի լյառն Արարատ (5.165 մ):

Խումբն արշավը սկսեց օգոստոսի 25-ին Դոլուբայազիդից, առաջին ճամբարին` 3200 մ բարձրությամբ, հասան կեսօրին, ապա շարունակելով բարձունքը` երկրորդ ճամբարին, 4200 մ մակարդակով, հասան օգոստոսի 26-ին, հաջորդ օրվա ժամը 6.30-ին նվաճեցին Արարատի գագաթը, վերադարձան նույն օրը:

«Խումբը ունեցավ անհատական եւ հավաքական նվաճումի զգացումներ եւ անկախության 15-ամյակը նշեց յուրահատուկ պատշաճությամբ», ասում է ՀԱՀ նախագահ Հարություն Արմենյանը:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4