«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2006-09-09 | #173, 2006-09-12 | #174, 2006-09-13


ԸՍՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԻՄԱ ԷԼ ԿՈՂՄՆԱԿԱԼ Է ԵԱՀԿ-Ն

ԵԱՀԿ առաքելությունը երեկ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությամբ, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի ծրագրային դիտարկում է իրականացրել շփման գծի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի շրջանում: ԼՂ կողմից դիտարկումն իրականացրել է ԵԱՀԿ գրասենյակի կոորդինատոր, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը, ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի դաշտային օգնական Իրժի Աբերլեի հետ: Դիտարկման ժամանակ ադրբեջանական կողմը հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանն իր դիրքեր չի անցկացրելՙ պահելով նրանց 700 մետր հեռու եւ այդ կերպ խանգարելով լիարժեք դիտարկմանը: Նշենք, որ դիտարկման արդյունքում խախտումներ չեն արձանագրվել:

Ադրբեջանական կողմը, «Ազերիպրես» գործակալության փոխանցմամբ, դարձյալ ապատեղեկացնում է, թե հայկական կողմից եղել են կրակոցներ, անգամ առաջացել է հրդեհ, սակայն ԵԱՀԿ ներկայացուցիչներն այդ «փաստը» չեն արձանագրել:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4