«ԵԱՀԿ Երեւանի գրասենյակը խորապես մտահոգված է Հայաստանում լրագրողների դեմ բռնությունների եւ սպառնալիքների վերջին դեպքերով, որոնք խոչընդոտում են նրանց մասնագիտական պարտականությունների կատարմանն ու սպառնում խոսքի ազատությանը», նման հայտարարությամբ երեկ հանդես է եկել ԵԱՀԿ Երեւան գրասենյակը: Գրասենյակը մեծապես կարեւորում է պատշաճ հետաքննությունը եւ մեղավորների պատժումը եւ խոստանում է հանգամանորեն հետեւել հետագա զարգացումներին: