Նյու Ջերսի նահանգը ներկայացնող սենատոր Ռոբերտ Մենենդեզն արգելափակել է Ռիչարդ Հոգլանդինՙ Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում հաստատելու քվեարկությունը: Վաշինգտոնից Հայ դատի գրասենյակի հաղորդման համաձայն, սենատորը նշել է, որ նման քայլի դիմելով բողոքում է ամերիկյան վարչակազմի քաղաքականությունից, որը չի ցանկանում Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը որակել իբրեւ ցեղասպանություն:
Տեղեկության համաձայն, քանի դեռ սենատոր Ռոբերտ Մենենդեզը չի հանել իր արգելանքը, Ռիչարդ Հոգլանդի թեկնածության քննարկումը Սենատում չի կայանա: