«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2006-09-12 | #174, 2006-09-13 | #175, 2006-09-14


ՎՈՒԱՄ-Ի ԱՌԱՋԱՐԿԸ ՄԱԿ-Ի ՕՐԱԿԱՐԳ ՉՄՏԱՎ

Սեպտեմբերի 12-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանի գլխավոր կոմիտեի նիստում քննարկման է դրվել ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) ներկայացրած առաջարկը օրակարգ մտցնել նոր կետ «Ձգձգված հակամարտությունները ՎՈՒԱՄ-ի տարածաշրջանում եւ նրա հետեւանքները միջազգային խաղաղության, անվտանգության եւ զարգացման առումով», որով ընդհանրացվում են եւ մեկ մոտեցմամբ արտահայտվում այս ռեգիոնի կոնֆլիկտները:

Ամեն դեպքում, ըստ ԱԳՆ հաղորդագրության, հարցն օրակարգ չի մտել, կողմ են հանդես եկել Ուկրաինան եւ Մոլդովան, դեմՙ Հայաստանն ու Ռուսաստանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4