ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 13 կող եւ 5 դեմ ձայներով վերջ է դրել բուռն վիճաբանություններինՙ հաստատելով Ռիչարդ Հոգլանդի նշանակումը որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան: Դեմ քվեարկած 5 սենատորներՙ Փոլ Սարբանեսը, Նորմ Քոլմանը, Քրիստոֆեր Դադը, Ջոն Քերին, Բարբարա Բոքսերը ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի պաշտպաններ են եւ մտահոգություն են հայտնել վարչակազմի թյուր քաղաքականության վերաբերյալ, որը ոչ ժխտում, ոչ էլ պաշտոնապես ճանաչում է նշված իրադարձությունները որպես ցեղասպանություն:
Ն. Պ.