Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ երկօրյա այցով Հայաստանում գտնվող ռուսաստանցի գրողները երեկ ՀԳՄ հանդիպեցին հայ գործընկերներին: Ժամանակը կարճ էր, զրույցը չհասավ անբռնազբոս ու բարեկամականիՙ մնալով տեղեկացման շրջանակում: Ռուսաստանցի գործընկերներից մերոնք տեղեկացան գրական աշխարհում այսօր տիրող իրավիճակին, մոտեցումներին, միտումներին: Հայ եւ ռուս գրողները կարեւորեցին գոյություն ունեցած գրական կամուրջների վերականգնումը, փոխադարձ հանդիպումները: Ի դեպ ընթացիկն արդեն հինգերորդն էր, որի կազմակերպման եւ կայացման համար ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը շնորհակալություն հայտնեց ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանին:
Այս անգամ Հայաստան էին եկել կամ արյամբ կամ գործունեությամբ մեր երկրի հետ սեր կապեր ունեցող ռուսաստանցիներ: