«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ԲՈՒՆԴԵՍԹԱԳԻՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ

Այսօրՙ սեպտեմբերի 19-ին, ժամը 19-ին Բեռլինի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի ներկայացուցչությունում գերմանահայկական ընկերությունը հրավիրում է «Հիշողության իրողությունը» վերնագրյալ բանավեճի:

«Բեռլինյան դասախոսություններ» շարքի հիշյալ միջոցառումը նպատակ ունի քննական անդրադարձ ուղղել Բունդեսթագի 2005-ի հունիսի 16-ի պատմական որոշումից հետո Գերմանիայում տեղի ունեցած այն դեպքերին եւ իրադարձություններին, որոնք անմիջականորեն հաջորդել են մեկամյա կենսագրություն ունեցող այդ փաստաթղթին:

Ողջույնի խոսքով միջոցառման մասնակիցներին կդիմի Գերմանահայկական ընկերության նախագահ տիկին Էլվիրա Ռայթը, համառոտ ելույթ կունենա եւ բանավեճ- քննարկումը կվարի գրող, հրապարակախոս Րաֆֆի Քանդյանը: Բանավեճի մասնակիցներն են Բունդեսթագի պատգամավորներ, դոկտ. Քրիստոֆ Բերգները (ՔԴՄ-ՔՍՄ) եւ դոկտ. Մարկուս Մեկելը (ՍԴԿ), ինչպես նաեւ Պոտսդամի Յոհաննես Լեփսիուս արխիվի ղեկավար դոկտ. պրոֆ. Հերմանն Գոլցը, Բեռլինի հայ համայնքից Մարի Կարաչիյան-Բերնդտը, փաստաբան Ստեփան Թաշչյանը:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4