«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՀՈԳԼԱՆԴԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՄՆՈՒՄ Է ԱՌԿԱԽ, ԻՍԿ ՆՐԱ ԿՈՂԱԿՑԻ ՍԵՌԸՙ ՈՐՈՇ

Մեր նախորդ համարում թյուրիմացաբար, թվականի շփոթության պատճառով, հայտնել էինք, որ իբր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի որոշմամբ հաստատվել է Ռիչարդ Հոգլանդի նշանակումը որպես Հայաստանում այդ երկրի դեսպան: Այնինչ սեպտեմբերի 14-ից հետո, երբ հաղորդել էինք, որ սենատոր Ռոբերտ Մենենդեզի դրած արգելանքի հետեւանքով Հոգլանդի թեկնածությունը մնում է առկախ, կացությունը չի փոխվել: Արգելանքի ուժը կարող է տեւել մի քանի ամիս, եթե մինչ այդ պետքարտուղարությունն այլ քայլեր չձեռնարկի:

Համենայն դեպս, անկախ արգելանքի պատճառներից, որոնք քաջ հայտնի են մեր ընթերցողներին, մեզ զարմացնում է ԱՄՆ պետքարտուղարության իմաստությունը Հայաստան ուղարկելու մի դեսպանի, որն, ամենավստահելի աղբյուրների համաձայն, միասեռական է եւ նշանակվելու դեպքում Երեւան է ժամանելու յուր այր... կողակցի հետ: Վերջինս, որ ազգությամբ ռուս է, բոլոր պաշտոնական ընդունելություններին, պատկերացնո՞ւմ եք, ներկայանալու է իր դեսպան կողակցի հետ եւ մենք նրանց փոխանակ Mr and Mrs-ով դիմելու, ասելու ենքՙ Mr and Mr:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4