«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՄՐՑԱԿՑԻՆ ՉՊԵՏՔ Է ԹԵՐԱԳՆԱՀԱՏԵԼ

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակիցները վաղուց ի վեր մրցաշարային աղյուսակում երկու քառյակների են բաժանվել, որոնց միջեւ միավորների զգալի տարբերություն է հաստատվել: Առաջատար քառյակը պայքարում է մրցանակային տեղերի, իսկ երկրորդ քառյակը` բարձրագույն խմբում իր տեղը պահպանելու համար:

Առաջնության 20-րդ տուրն ավարտվեց առաջին եւ երկրորդ քառյակներում տեղ գրաված թիմերի մրցավեճով: «Հանրապետական» մարզադաշտում մրցանակային տեղերի հավակնորդ «Բանանցը» հյուրընկալել էր «Կիլիկիային»: Շատերը «Բանանցին» հեշտ հաղթանակ էին գուշակում` հաշվի առնելով, որ «Կիլիկիայում» այսօր առավելապես երիտասարդ եւ անփորձ ֆուտբոլիստներ են հանդես գալիս: Ինչպես երեւում է, «Բանանցի» ֆուտբոլիստներն էլ նույն կարծիքի էին, քանի որ նրանք առաջին խաղակեսում անկազմակերպ խաղ ցուցադրեցին: «Կիլիկիան» ապավինելով հակագրոհներին, առաջին խաղակեսում վստահ էր գործում պաշտպանությունում: Հյուրերը ոչ միայն սեփական դարպասն անառիկ պահեցին, այլեւ հակագրոհներից մեկի ժամանակ հասան հաջողության: Աչքի ընկավ «Կիլիկիայի» ռմբարկու Սարգիս Մովսիսյանը:

Բաց թողած գոլը ստիպեց դաշտի տերերին դիմելու վճռորոշ գործողությունների: 2-րդ խաղակեսի սկզբում օգտվելով «Կիլիկիայի» դարպասապահի ու պաշտպանների սխալից, ընդամենը 2 րոպեում Սեմյոն Մուրադյանն ու Սամվել Մելքոնյանը հաշվի մեջ առաջ մղեցին «Բանանցին»: Հաղթելով 2-1 հաշվով, «Բանանցը» շարունակում է ընթանալ 2-րդ տեղում:

Կապանում տեղի «Գանձասարի» եւ «Շիրակի» մրցավեճի ելքը վճռեց դաշտի տերերի վրաց լեգեոնական Գագա Թբիլաշվիլու խփած միակ գնդակը:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ20163157-1551
2. Բանանց20141548-1943
3. Միկա20124431-1440
4. Արարատ20104634-2534
5. Գանձասար20621220-4420
6. Կիլիկիա20431324-4615
7. Շիրակ20361112-4215
8. Ուլիս20311618-3910

Ռմբարկուները

Արամ Հակոբյան«Բանանց»17
Նշան Էրզրումյան«Արարատ»16
Արմեն Շահգելդյան«Միկա»12
Արսեն Ավետիսյան«Փյունիկ»11
Ալեքս. Պետրոսյան«Փյունիկ»10
Արթուր Քոչարյան«Գանձասար»10

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4