Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Պավել Մելքոնյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, հոկտեմբերի 10-ին Պրահայում WBC International վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար մենամարտում ուժերը կչափի չեխ բռնցքամարտիկ Ռուդոլֆ Կրայի հետ: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին առաջին ծանր քաշային բռնցքամարտիկը պարտվել էր ռուսաստանցի Գրիգորի Դրոզդին, սակայն հետագայում հաղթել էր գերմանացի Մարկո Հայնիհեմին եւ իրավունք էր ստացել պայքարելու WBC International վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսի համար: Եթե Մելքոնյանը հաջողության հասնի առաջիկա մենամարտում, ապա տեղ կզբաղեցնի վարկանիշային ցուցակի առաջատարների շարքում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ