Նիժեգորոդսկի մարզի Բալախնինսկի շրջանում սեպտեմբերի 16-ի գիշերը ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետեւանքով տուժել են երկու հայաստանցիներ: «Ռեգնում» գործակալության հաղորդման համաձայն, միջադեպը կարող է որակվել որպես կողոպուտ: Ծեծկռտուքի հետեւանքով մասնակիցներից ոմանք ստացել են գանգուղեղային վնասվածքներ, բացի այդՙ նրանցից գողացել են բջջային հեռախոս, կաշվե բաճկոնՙ փաստաթղթերով:
Ա. Հ.