«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2006-09-15 | #177, 2006-09-16 | #178, 2006-09-19


ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎՈՒՄ

Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզական վարչության պետ Շահեն Հովասափյանի սպանության գործով ձերբակալված Արմեն եւ Գուրգեն Վիրաբյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 7-րդ կետերովՙ շատերի կյանքի համար վտանգավոր մի խումբ անձանց եւ կազմակերպված խմբի կողմից կատարված սպանություն: Այլ հոդվածներով առաջադրվել է նաեւ սպանության փորձ կատարելու եւ ապօրինի զինամթերք պատրաստելու, օգտագործելու մեղադրանքով: «Նոյյան տապան» գործակալության փոխանցմամբ, երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4