Սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 1-ը Չինաստանի Գուանչժոու քաղաքում կանցկացվի ըմբշամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Հայաստանից առաջնությանը կմասնակցեն հունահռոմեական ոճի վեց եւ ազատ ոճի ութ ըմբիշներ:
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը թիմի կազմում ընդգրկել է Ռոման Ամոյանին (55 կգ), Կարեն Մնացականյանին (60 կգ), Արտակ Հարությունյանին (66 կգ), Մովսես Կարապետյանին (74 կգ), Տիգրան Սահակյանին (84 կգ) եւ Յուրի Պատրիկեեւին (120 կգ):
Ազատ ոճի հավաքականում (գլխավոր մարզիչ` Հրանտ Ենոքյան) մրցագորգ դուրս կգան Վահան Սիմոնյանը (55 կգ), Արմեն Կարապետյանը (60 կգ), Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ), Ռուսլան Կոկաեւը (74 կգ), Վադիմ Լալիեւը (84 կգ), Շամիլ Գիտիեւը (96 կգ), Ռուսլան Բասիեւը (120 կգ): Կանանց մրցապայքարին կմասնակցի Կարինե Շադոյանը:
Աշոտ Հայրապետյան